Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Օմանի հետ ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Օմանի հետ ծովային տարանցիկ երթուղու ծրագրի մշակումը ժամանակատար է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի գործողություններից բխող անվտանգության բարդությունների, ներգրավված մասնակիցների թվի և խաթարող տարրերի կողմից խոչընդոտների պատճառով», - ասել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ խնդիրն ինքնին բարդ է։

«Հորմուզի նեղուցին, տարածաշրջանին և աշխարհին պարտադրված անապահովությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի անօրինական ռազմական գործողություններով», - ընդգծել է նա։

Բաղային նշել է, որ առաջարկվող մեխանիզմը կփորձի պաշտպանել ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի շահերը՝ միաժամանակ պահպանելով առևտրային նավագնացությունը։

«Առաջին անգամ է, որ մշակվում է մեխանիզմ՝ միաժամանակ պաշտպանելու երկու ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքները և ապահովելու առևտրային նավերի անվտանգ անցումը», - ասել է նա։

«Չնայած ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների նախկին խախտումներին, Իրանի և Օմանի միջև բանակցությունները լրջորեն ընթանում են համատեղ հայտարարությունն ավարտին հասցնելու և փոխադարձ շահերը պաշտպանող անվտանգ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ», - հավելել է Բաղային։

Օգոստոսի 5-ին խոսնակը հայտարարել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, և որ այդ հարցը կախված է Միացյալ Նահանգների գործողություններից:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին