Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի. Արմեն Ղազարյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

«Վերոնշյալ միտումը պահպանվում է և ինչ-որ իմաստով թափ է հավաքում, իսկ երկրորդ կարևորագույն միտումն այն է, որ օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Այս միտումը ևս պահպանվում է, և մենք դրա արդյուքները տեսնում ենք նաև 2026 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական պատկերում»,- ասաց բանախոսը։

Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարությունը նախաձեռնել է միգրացիայի ոլորտի ռազմավարության մշակում և վերանայում։

«Նախկինում նույնպես Հայաստանն ունեցել է միգրացիոն ոլորտի ռազմավարություններ, սակայն այժմ համալիր վերանայում է իրականացվում և առաջին անգամ ռազմավարության մեջ դիտարկվում է այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին է քաղաքացիությունը։ Նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր, հետևաբար առաջին անգամ վերանայվում են քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մոտեցումները»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հայերեն English Español Français 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել