Կաննում սաուդյան արքայադստեր բնակարանից գողացել են 500 000 եվրո արժողությամբ իրեր

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի արքայադստեր՝ Կաննում գտնվող բնակարանը կողոպտվել է։ Նախնական եզրակացությունների համաձայն՝ գողացվել են 500 000 եվրո արժողությամբ շքեղ կաշվե իրեր ու զարդեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TF1-LCI հեռուստաալիքին հայտնի է դարձել քննությանը մոտ կանգնած աղբյուրից։

Կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսի 10-11-ի գիշերը, տեղական ժամանակով 22:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում։ Արքայադուստրն այդ պահին տանը չի եղել։

Հանցագործների ինքնությունը դեռևս չի պարզվել։ Հետաքննիչները կօգտվեն տեսախցիկների տեսագրություններից՝ նրանց գտնելու համար։

Հայերեն