Կոնգոյում էբոլա վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը։ Վարակման հաստատված դեպքերի թիվը գրեթե 4400 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ ԿԴՀ-ում էբոլայից մահացել է 2011 մարդ, 4381-ի մոտ հաստատվել է տենդի առկայությունը։ Դրա հետ մեկտեղ 704 հիվանդ ներկայում հոսպիտալացված է և գտնվում է մեկուսացման մեջ։

Օգոստոսի սկզբին ԿԴՀ կառավարությունը հաղորդել էր 1960 մահվան և վարակման մոտավորապես 4300 դեպքի մասին։

Օգոստոսի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ վիրուսի բռնկումն, ամենայն հավանականությամբ, սկսվել է փետրվարին, շատ ավելի վաղ, քան ԿԴՀ իշխանությունները կկարողանային էբոլայի առաջին դեպքերը գրանցել երկրի հեռավոր շրջաններում։ Երկիրը վիրուսի առաջին հաստատված դեպքերի մասին հայտնել է մայիսին։

Վիրուսի այս բռնկումը խոշորագույնն է ԿԴՀ-ի ողջ պատմության ընթացքում։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար