ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով
1 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ից հայտնում են, որ նախատեսված 25 նոր «Pickup» տեսակի մեքենաները և 3 ավտոաշտարակներն արդեն այսօր կտրամադրվեն մարզային մասնաճյուղերին։

«Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,-տեղեկացրին կառույցից։