Լիբանանում իսրայելական հարձակումներից 2 մարդ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Նաբատիե քաղաքում իսրայելական ուժերի կողմից օգոստոսի 11-ին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

Տեղի է ունեցել կրկնակի հարձակում, երկրորդ հարձակման ժամանակ թիրախավորվել է վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը, որի հետևանքով վնասվել է շտապօգնության մեքենան։

Նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից շտապօգնության խմբերի շարունակական թիրախավորումը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և բոլոր միջազգային նորմերի անընդունելի խախտում է։

Նաև տեղեկություններ են  հաղորդվում, որ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրայով անօդաչու թռչող սարքեր են թռչում։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ «մարտի 2-ից մինչև օգոստոսի 9 իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հետևյալն է հասել է 4335-ի, 12 277 մարդ վիրավորվել է։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Հայերեն

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ