ԵԱՏՄ-ում ակնկալում են, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե անցկացնելու հարցում կողմնորոշվի մինչև 2026 թվականի դեկտեմբեր, երբ Երևանի նկատմամբ հետագա հնարավոր քայլեր ձեռնարկելու հարցը քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվեի վերաբերյալ կոչն անտեսվի, ղեկավարներն այդ փաստն ուշադրության կենտրոնում կպահեն հետագա համատեղ քայլերի հարցում կողմնորոշվելու առումով»,- ասել է Գալուզինը։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ խոսք է գնում Հայաստանում հնարավոր ամենասեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։

«Ընդ որում, արդեն իսկ նախանշվել է, որ այդ հարցը քննարկվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստի ժամանակ, երբ երկրների ղեկավարներին պետք է զեկույց ներկայացվի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթների կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ այս պահին Հայաստանում նման հանրաքվեի անցկացումը հնարավոր չէ, քանի որ չկա այդ հանրաքվեի առարկան։ «Հանրաքվե, իհարկե կլինի, սակայն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ-ին անդամակցության հարցով, և պետք է դրա ուղղությամբ ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև գոյություն չունի այդ հանրաքվեի առարկան։ Եկեք պատկերացնենք, հիմա մենք կազմակերպում ենք հանրաքվե և ասում ենք, որ հարկավոր է կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ինչպիսի՞ն կլինի մեր քաղաքացիների ռեակցիան. նրանք կհարցնեն՝ իսկ մենք ի՞նչ հեռանկարներ ունենք ԵՄ անդամ դառնալու, իսկ ո՞րն է մեր ճանապարհային քարտեզը և այլն։ Եվ շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք, և ոչ ոք չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Français Türkçe 中文

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը