Կառավարության հատկացրած միջոցների հաշվին Ախուրյան համայնքում հիմնանորոգվելու են դպրոցներ տանող ճանապարհները

2 րոպեի ընթերցում

Կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հիմնանորոգվելու են դպրոցներ տանող ճանապարհները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ՀՀ կառավարության հատկացրած 314 միլիոն 558 հազար դրամ գումարը Շիրակի մարզպետի աշխատակազմն ուղղելու է Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի բնակավայրերի կրթական հաստատություններ տանող ճանապարհների բարեկարգմանը։

Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Յ․ Ղամբարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար, որոնք տանում են դեպի Նոր Ախուրյանի հիմնական դպրոց, հատկացվել է 109 միլիոն 281 հազար դրամ։ Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման շինարարական աշխատանքների համար, որոնք ուղղված են Վարդաքարի միջնակարգ դպրոց տանող ճանապարհին, նախատեսվել է 60 միլիոն 635 հազար դրամ, իսկ Կառնուտ բնակավայրի Կամոյի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք տանում են դեպի Նոր Ախուրյանի հիմնական դպրոց, կարժենան 58 միլիոն 881 հազար դրամ։ Բացի այդ, Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար, որոնք ապահովելու են Քեթի միջնակարգ դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը, հատկացվել է 85 միլիոն 761 հազար դրամ։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա էապես բարելավել ենթակառուցվածքները և ապահովել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն մարզի աշակերտների և բնակիչների համար:

 

Հայերեն Русский

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում