ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահականից հայտնում են, որ Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում