Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին, որոնք դեռևս ունեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, կոչ է անում դրանք մատակարարել Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ գործընկերները Կիևին ՀՕՊ-ի բավարար միջոցներ չեն մատակարարում։

«Ուկրաինան շտապ ՀՕՊ-ի միջոցների կարիք ունի։ Բարձր ներկայացուցիչը (խմբ.՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս) արդեն կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին, որոնք ունեն (խմբ.՝ ՀՕՊ-ի հրթիռների) պաշարներ, Ուկրաինային տրամադրել դրանք ստանալու հնարավորություն», - Հիպերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին նույն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռազմական ֆինանսավորում է տրամադրում Կիևին «առավելագույնս  արագ», բայց առայժմ այդ բոլոր միջոցները ծախսվում են միայն հարձակողական սպառազինության վրա՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։

«Մենք (այս տարվա հունիսից) արդեն տրամադրել ենք 8,5 միլիարդ եվրո Ուկրաինայի ռազմական կարիքների համար։ Այդ գումարն ուղղվել է կործանիչների, հարվածային հրթիռների, փոքր և հեռահար շառավղով գործողությամբ անօդաչու թռչող սարքերի գնման համար։ Սա այն է, ինչ մենք մինչև այս պահը ֆինանսավորել ենք։ Բայց կարիքները որոշում է Ուկրաինան։ Նա պետք է որոշի իր կարիքները մարտի դաշտում, մեզ տրամադրի գնումների պայմանագրերը, մենք կուսումնասիրենք դրանք և կշարունակենք ֆինանսավորումը», - ասել է նա։

Զելենսկին օգոստոսի 5-ին հայտարարել է, որ գործընկերների կողմից մատակարարվող ՀՕՊ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է երեք անգամ։

Հայերեն

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր