Թուրքիա

Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունները, երկկողմ համագործակցության ուղղությունները, հարևան երկրների հետ հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Լիբանանում ստեղծված իրավիճակն ու Սիրիա-Լիբանան հարաբերությունները։

Բացի այդ, կողմերը քննարկել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված «Ազգային համերաշխության և հասարակական միասնության ամրապնդման մասին» օրենքի նախագծի հնարավոր ազդեցությունը Սիրիայի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում