Human Rights Watch-ը Իսրայելի կողմից լիբանանցի լրագրողի սպանությունը որակել է որպես պատերազմական հանցագործություն

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակի կողմից Լիբանանի հարավում 2026 թվականի ապրիլի 22-ին իրականացված հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է «Ալ-Ախբար» թերթի լրագրող Ամալ Խալիլը և վիրավորվել օպերատոր Զեյնաբ Ֆարաջը, ակնհայտ միտումնավոր հարձակումներ են քաղաքացիական անձանց վրա և համարվում են պատերազմական հանցագործություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Human Rights Watch-ը։

HRW-ն նշել է, որ ապացույցներն, այդ թվում՝ Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության և Կարմիր խաչի հարցումը, ցույց են տվել, որ իսրայելական ուժերը տեղյակ էին, որ իրենց կողմից թիրախավորված շենքում լրագրողներ կան։

Իրավապաշտպան խումբը նաև բացահայտել է, որ Խալիլը, հավանաբար, դեռ ողջ է եղել, երբ իսրայելական ուժերը թույլ չեն տվել փրկարարական խմբերին մոտենալ դեպքի վայրին։

«Ապացույցները հստակ են, որ իսրայելցի զինվորականները տեղյակ էին կամ պետք է իմանային, որ Ֆարաջը և Խալիլը քաղաքացիական անձինք են, սակայն, այնուամենայնիվ, հարձակվել են նրանց վրա, ապա ժամերով խանգարել շտապօգնության աշխատակիցներին փրկել նրանց»,- հայտարարության մեջ նշել է HRW-ի ներկայացուցիչ Ռամզի Քայսը։

Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանտվության ենթարկեն Իսրայելի նման գործողությունների համար՝ հանուն ապագայում նոր հանցանքների կանխարգելման։

Հայերեն

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը