Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Վառնայի հնագիտական ​​թանգարանում օգոստոսի 4-ին կբացվի «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը: Ցուցադրության համադրողներն են դոցենտ Բոնի Պետրունովան, դոկտոր Ֆիլիպ Պետրունովը և Պենկո Գեորգիևը։ Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված են Կավառնայի պատմության թանգարանի հավաքածուի նմուշներ, ինչպես նաև միջնադարյան քաղաքի հնագիտական պեղումների ընթացքում վերջին տասնամյակում հայտնաբերված ամենանշանավոր գտածոներից մի քանիսը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Ցուցադրության ուշագրավ նմուշներից է «Թունավոր մատանին»՝ 14-րդ դարի բրոնզե մատանի, որն ունի թաքնված խոռոչ՝ թույն պահելու համար։ Այն եզակի է Բալկանների տարածքում և ենթադրվում է, որ օգտագործվել է քաղաքական սպանությունների նպատակով։

Մեկ այլ բացառիկ ցուցանմուշ է հազվագյուտ նեֆրիտե ճարմանդը, որը պատրաստվել է Չինաստանում՝ Յուան դինաստիայի ժամանակաշրջանում։

Այցելուները կարող են տեսնել նաև շատ այլ ուշագրավ ցուցանմուշներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի վերջ:

Կալիակրայում հնագիտական ​​պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի վերջ։ Հետազոտողները արդեն հայտնաբերել են վանական համալիր, որը, ըստ ենթադրությունների, ծառայել է որպես ամրոցի եկեղեցիները սպասարկող հոգևորականների բնակավայր։

 

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին