Հայաստան

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

Օգոստոսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։54-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 45․81⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում