«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

2 րոպեի ընթերցում

«Վարդանյան եղբայրներ» կրկեսը, որը սիրված է և՛ Երևանում, և՛ մարզերում, առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մեկնարկած ներկայացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և գրեթե բոլոր սեանսների տոմսերը սպառվում են շատ արագ։

Երեք տարվա գործունեության լավագույն ծրագրով շրջագայության մեկնած կրկեսը հյուրախաղերը սկսել է Գյումրիից, ապա ժամանել Վանաձոր։ Կրկեսի հիմնադիր Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացումները կենդանիների մասնակցությամբ չեն անցկացվում։

Ոգեշնչվելով աշխարհահռչակ Cirque du Soleil-ի փորձից՝ ստեղծվել է պրոֆեսիոնալ կրկեսային շոու, որը միավորում է օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուների ելույթներ և բազմաժանր տպավորիչ համարներ։

Ծրագիրն ինտերակտիվ է․ երեխաները հնարավորություն են ստանում մասնակցել որոշ համարների, իսկ ներկայացումից հետո լուսանկարվել արտիստների հետ։

Վարդանյան եղբայրները Guinness World Records-ի համաշխարհային ռեկորդակիրներ են, «Մինուտա սլավի» հեռուստանախագծի հաղթողներ, Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մեդալի մրցանակակիրներ, ինչպես նաև աշխարհի ամենահայտնի տաղանդների հեռուստաշոուների մասնակիցներ և եզրափակիչ անցած արտիստներ։

«Վարդանյան եղբայրներ» կրկեսի հյուրախաղերը Վանաձորում կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը։ Ծրագրում ընդգրկված են Վարդանյան եղբայրների բացառիկ ելույթները, օդային ակրոբատներ, վիրտուոզ ժոնգլյորներ, ուժային համարներ, սիրված ծաղրածուներ և բազմաթիվ անակնկալներ՝ ամբողջ ընտանիքի համար։

Հայերեն

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից