Քաղաքականություն

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կառավարության հրաժարականը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Կառավարության հրաժարականի մասին ՀՀ նախագահին ուղղված դիմումը, որը հետո ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։

Հայաստանում օգոստոսի 2-ին ընթանում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում