Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Վաշինգտոնն ամեն օր հանցագործություններ է կատարում Իրանի խաղաղ բնակիչների նկատմամբ և ստիպված կլինի վճարել դրա համար: «Միացյալ Նահանգներն ամեն օր նոր հանցագործություններ է կատարում. ահաբեկչական հարձակումը Ղեշմ կղզու խաղաղ բնակիչների բնակելի տների վրա Մինաբում և Լամերդում իրականացված վայրագությունների շարունակությունն է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն «սովոր է փոխհատուցել մարտադաշտում ստացած հարվածները՝ թափելով անմեղների արյունը»։

«Նրանք կվճարեն դրա համար», - հավելել է Ղալիբաֆը։

Ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդագրությունների, հուլիսի 31-ի գիշերն ամերիկյան հարվածներին ենթարկվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան և Ղազերուն քաղաքները, Պարսից ծոցի ափին ընկած Բուշերը, ինչպես նաև Բանդար Աբբաս նավահանգիստն ու Աբու Մուսա, Քիշ և Ղեշմ կղզիները՝ Հորմուզի նեղուցում։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղեշմ քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ։

Առնվազն 170 մարդ է զոհվել հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին Իրանի Մինաբ հարավային քաղաքի տարրական դպրոցի վրա ամերիկա-իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Այդ նույն օրը հարված է հասցվել նաև Իրանի Լամերդ հարավարևմտյան քաղաքի մարզասրահին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

Հայերեն Русский

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար