Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի «Ընտանեկան բռնության կանխարգելում գեղանկարչության միջոցով» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը, ցուցահանդեսը եղել է յուրօրինակ փորձ՝ արվեստի լեզվով բարձրաձայնելու ընտանեկան բռնության կանխարգելման կարևորությունը։ Ներկայացված կտավները լի էին մարդկային ներքին ուժի, հույսի, տոկունության և հոգեբանական վերականգնման խորիմաստ թեմաներով։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ակտիվ քննարկում Գեղարքունիքի մարզի Կանանց աջակցման կենտրոնի համակարգողի մասնակցությամբ։ Ներկաներն անդրադարձել են ընտանեկան բռնության երևույթին, առկա խնդիրներին և իրավական ու հոգեբանական պաշտպանական մեխանիզմներին։

«Միջոցառմանը մասնակցեցին Մարտունիի համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակիցները՝ կենտրոնի ղեկավար  Մոհամմադ Ասսադի Մովահեդի գլխավորությամբ։ Մովահեդը, բարձր գնահատելով ցուցահանդեսի գեղարվեստական ու սոցիալական նշանակությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել այն նաև Իրանում կազմակերպելուն»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում