Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկին՝ Սև ծովում նավին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի պատճառով հնդիկ նավաստու զոհվելուց հետո: Գերատեսչությունն անհանգստություն է հայտնել առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դիվանագետը կանչվել է MV OMORFI առևտրային նավի վրա հարձակման կապակցությամբ, որը հանգեցրել է «Հնդկաստանի քաղաքացու ողբերգական մահվան»։

«Նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ և ամենավճռական կերպով դատապարտել է նման հարձակումներն առևտրային նավերի վրա՝ ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը ծովագնացության անվտանգության, նավարկության ազատության և միջազգային առևտրի վրա», - նշվում է հայտարարության մեջ։

«Դեսպանին խնդրել են Ուկրաինայի իշխանություններին ի գիտություն հայտնել Հնդկաստանի լուրջ անհանգստությունն առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ և կրկին ընդգծել են, որ նման գործողությունները, որոնք սպառնում են անմեղ քաղաքացիական ծովայինների կյանքին, անընդունելի են և պետք է բացառվեն», - նշել են Արտաքին գործերի նախարարությունում։

Հուլիսի 25-ին Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ MV OMORFI առևտրային նավը հարձակման է ենթարկվել Սև ծովով անցնելիս՝ Ռուսաստանի տարածքային ջրերում։ Հնդկաստանի մեկ քաղաքացի զոհվել է։ Անձնակազմի ևս երկու հնդիկ անդամները չեն տուժել։

Անցյալ շաբաթ Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել էր Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին Օդեսայի ափերի մոտ MV Golden Leo նավի վրա հարձակման հետևանքով չորս հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս