Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև առևտրի ծավալը տարեկան հասնում է մոտ 50 միլիարդ դոլարի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինի հայտարարությունը։
«Մենք շատ ուրախ ենք, որ ռուս-թուրքական տնտեսական կապերը հաջողությամբ զարգանում են: Երկկողմ առևտրի ծավալը ներկայումս տարեկան կազմում է 50 միլիարդ դոլար: Սա, իհարկե, սահմանը չէ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան բազմիցս հայտարարել են, որ երկու երկրների ռազմավարական նպատակն է առևտրաշրջանառությունը տարեկան հասցնել 100 միլիարդ դոլարի։
Այս համատեքստում, Վերշինինը Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույուի ատոմակայանի (ԱԷԿ) նախագիծն անվանել է երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ:
«Աքքույուի ԱԷԿ-ը մեր երկկողմ տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության շատ կարևոր մասն է: Ըստ էության, սա Թուրքիայի համար առաջընթաց է միանգամայն նոր ոլորտում: Մենք ուրախ ենք, որ կարող ենք ներդրում ունենալ դրանում»,-նշել է ՌԴ դեսպանը։