ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 24-ի գիշերը երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում ուկրաինական 571 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Գիշերը Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում խոցվել է 59 ԱԹՍ։ Լենինգրադի մարզի իշխանությունները հայտնել են Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries-ի պահեստում տեղի ունեցած հրդեհի մասին: Նաև հաղորդվում է, որ Wildberries-ը դադարեցրել է Սանկտ Պետերբուրգի երկու պահեստների գործունեությունը։ Ըստ նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի՝ Լենինգրադի մարզում երեք մարդ է տուժել։

Բացի այդ, հուլիսի 24-ի գիշերը Ղրիմի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստում, բոլորն անվտանգ կերպով տարհանվել են։

Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը Telegram-ում նույնպես հայտնել է նշված վայրերում ընկերության պահեստների թիրախավորման մասին։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, ապրանքների մի մասը չի վնասվել։

Իսկ Կիրովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, հարձակման է ենթարկվել ձեռնարկություն։ Կան տուժածներ։ Թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը, չի հաղորդվում, սակայն ավելի վաղ Astra Telegram-ալիքը հայտնել էր, որ Կիրովում հարվածի է ենթարկվել մեքենաշինական գործարան, որն արտադրում է նաև ռազմական նշանակության ապրանքներ։

Իր հերթին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում հայտնել է, որ գիշերը երկրի վրա արձակվել է 5 կառավարվող ավիացիոն հրթիռ և 180 հարվածային անօդաչու։ Դրանց մեծ մասը խոցվել են։

Իզյումում հարվածի է ենթարկվել «Նովա Պոշտա» փոստային ընկերության բաժանմունքը։ Վնասվել են նաև մոտակա բնակելի տները և էլեկտրացանցը։ Իզյումի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։

Չեռնիգովի մարզի որոշ շրջաններում նույնպես ռուսական հարձակումների հետևանքով ավելի քան 70 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Հայերեն العربية Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը