1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների մասին՝ նշելով, որ ոչնչացրել է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ նշվել է, որ «Patriot համակարգը և C-RAM ռադարը նույնպես թիրախավորվել և ոչնչացվել են, իսկ ամերիկյան բազայի վառելիքի բաքերը հրկիզվել են»։
Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ ուղղաթիռների սարքավորումների, ինչպես նաև վերանորոգման ու սպասարկման պահեստները նույնպես հրկիզվել և ոչնչացվել են։
ԻՀՊԿ-ն, դիմելով Հորդանանի ժողովրդին, պնդել է, որ իր գործողությունները չեն խախտում Հորդանանի ինքնիշխանությունը՝ շեշտելով, որ ամերիկյան ուժերին թիրախավորելն օրինական և անհրաժեշտ պատասխան է։
Հորդանանը դեռևս չի մեկնաբանել հարվածները։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։