Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 344 միլիոն 938 հազար դրամ։

«Արմենպրես»-ի թղթակցին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 77 միլիոն 398 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 1 միլիարդ 227 միլիոն 540 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Կախակնում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 3300 մետր խմելու, 1500 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 2000 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել է ներհամայնքային նշանակության 327 գծամետր ճանապարհ, ընթացքի մեջ է արդի չափորոշիչներին համապատասխան 144 տեղանոց կրթահամալիրի կառուցումը։ 

Կախակնի կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ պետբյուջեի միջոցներով, 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ պայմանագրային արժեքով։ Կրթահամալիրի կազմում կլինի նաև 80 տեղանոց մանկապարտեզի շենքը։

Շինարարական աշխատանքները, որոնք արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով, մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից և կավարտվեն 2026-ի սեպտեմբերին։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում