Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Գայանայի նախագահ Մուհամեդ Իրֆաան Ալին հուլիսի 22-24-ը  հայտարարել է սգո օրեր հարավամերիկյան երկրի ափերի մոտ MV Barima լաստանավի խորտակման կապակցությամբ, որի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է iNews Guyana լրատվական հարթակը:

MV Barima լաստանավը նավաբեկության է ենթարկվել հուլիսի 18-ի ուշ երեկոյան Գայանայի ափերի մոտ: Ինչպես տեղական Kiskadee Watch պարբերականին հայտնել է ողջ մնացած մի կին, լաստանավը թեքվել է մեծ ալիքի հարվածից, ինչից նավի մեջ սկսել է ջուր լցվել: Լաստանավի վրա եղել է 179 մարդ։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ նրանցից 53-ը զոհվել է:

Հայերեն

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ