Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

Գայանայի նախագահ Մուհամեդ Իրֆաան Ալին հուլիսի 22-24-ը հայտարարել է սգո օրեր հարավամերիկյան երկրի ափերի մոտ MV Barima լաստանավի խորտակման կապակցությամբ, որի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է iNews Guyana լրատվական հարթակը:
MV Barima լաստանավը նավաբեկության է ենթարկվել հուլիսի 18-ի ուշ երեկոյան Գայանայի ափերի մոտ: Ինչպես տեղական Kiskadee Watch պարբերականին հայտնել է ողջ մնացած մի կին, լաստանավը թեքվել է մեծ ալիքի հարվածից, ինչից նավի մեջ սկսել է ջուր լցվել: Լաստանավի վրա եղել է 179 մարդ։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ նրանցից 53-ը զոհվել է: