ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հուլիսի 19-ի գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Ուկրաինային ռազմաօդային ուժերը։

Ուկրաինայի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը 41 հրթիռ և 125 ԱԹՍ է ուղարկել Կիևի ուղղությամբ։

Նշվում է, որ արձակված հրթիռներից 23-ը, և ԱԹՍ-ներից 10-ը հասել են իրենց թիրախներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը իրականացրել է Կիևի վրա ամենազանգվածային գրոհներից մեկը։

Զելենսկիի խոսքով՝ ՌԴ զինվորականները Ուկրաինայի ուղղութամբ տարբեր տեսակների ավելի քան 40 հրթիռ են արձակել, ինչպես նաև՝ 120 հարվածային ԱԹՍ։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր առաջնահերթություններից մեկը և կոչ է արել գործընկերներին արագացնել հրռիթ որսացող համակարգերի մատակարարումները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ ռուսական գրոհի հետևանքով Կիևում զոհվել է մեկ մարդ, 15 մարդ տուժել է։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի հարվածներից հետևանքով վիրավորված 9 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս