Գավառ քաղաքի տարածքում 27,90 հեկտար անտառ կհիմնվի

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տարածքում  «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ 27,90 հեկտարի վրա անտառ կհիմնվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել  «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից Գավառ քաղաքում անտառտնկման աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջին հանրային լսումը, որին մասնակցել են «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի, Գավառի համայնքապետարանի, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնակիչներ։

Հանրային լսման ընթացքում ներկայացվել է  ծրագրի ընդհանուր նկարագիրը՝ Գավառում անտառի համար նախատեսված տարածքը, տնկիների տեսակները, աշխատանքների ժամկետները, գործընթացի փուլերը և ծրագրի այլ մանրամասներ։

Մասնակիցները ներկայացրել են  իրենց կարծիքները և առաջարկությունները։

«Անտառը հիմնվելու է Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարող տարածքում, անօգտագործելի, քարքարոտ հողատարածքներում։ Տնկվելու է կաղնի, լեռնային թխկի, սոճի, պտղատու ծռատեսակներից՝ վայրի տանձենի և խնձորենի։ Կիրականացվի ևս մեկ հանրային լսում, որից հետո, արդեն 2026 թվականի աշնաանը կսկսվի ծառատունկը, որը կշարունակվի նաև 2027 թվականի գարնանը։ Ոռոգման համակարգ կառուցելու ծրագիր չի նախատեսվում, քանի որ ծրագրի կազմակերպիչները տնկիների աճն ու զարգացումը որոշել են հարմարեցնել բնական պայմաններին այնպես, ինչպես որ բնական անտառների աճի դեպքում է։ Տարածքը բարեգործական կազմակերպությունը օգտագործելու է 25 տարի ժամկետով, իսկ անտառի ստեղծումից, բնականոն աճի ու զարգացման ապահովումից հետո այն հանձնելու է համայնքի կառավարմանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում