Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել և ընթանում են անասնակերի բերքահավաքի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, անասնակերի բերքահավաքն առայժմ ընթանում է ցածրադիր գոտիների բնական խոտհարքերում կամ բազմամյա կերային մշակաբույսերի արտերում։ Նախնական տվյալներով՝ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30-40 ցենտներ։

Տեխնիակական միջոցները և աշխատուժը բավարար են՝ բերքահավաքի աշխատանքներն իրականացնելու և ավարտելու համար։

2026 թվականի հուլիսի 15-ի տվյալներով՝ մարզում արդեն կուտակվել է 750 տոննա անասնակեր։ Շուտով խոտի բերքահավաքը կտեղափոխվի բարձրադիր գոտիներ։

«Առատ տեղումների ու  եղանակային բարենպաստ պայմանների  շնորհիվ փարթամ բուսականություն է աճել արտերում ու խոտհարքերում, արոտներում, նույնիսկ այնչափ, որ տնտեսությունները հմարավորություններ կունենան 1 տարվա պահանջվածից ավելի անասնակեր կուտակել»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։

Անասնակերի կուտակման աշխատանքները Գեղարքունիքի մարզում կշարունակվեն մինչև սեպտեմբեր ամսի կեսերը։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում