Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ ու պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին արդեն ավարտական փուլում են գտնվում /Հ-7/ -Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 103 միլիոն 200 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի և կողնակների հանույթ, ճանապարհի նոր հիմքի և եզրաքարերի ու  երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրում, միակողմանի մայթի կառուցում, գծանշում և կահավորում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հունիսից և հուլիսի 17-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտակա փուլում։

Սևան-Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ մտնող ճանապարհը հիմնանորոգվել է 800 գծամետր երկարությամբ և 4927 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է միակողմանի սալիկապատ մայթ։  

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում