ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 17-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (CBD COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Սա արդեն երրորդ հանդիպումն էր նման ձևաչափով, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակել բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը մեր գործընկերների հետ, ներկայացնել իրականացված աշխատանքները, լսել նրանց առաջարկներն ու պատասխանել կազմակերպչական և բովանդակային հարցերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձա COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին, վերջին ամիսներին միջազգային գործընկերների հետ իրականացված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի առանցքային փուլերին։ Ներկայացրի նաև COP17 նախագահության նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն համաժողովից հետո ևս նպաստել կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, նորարարական լուծումների և գործնական արդյունքների ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում գործընկերներին ներկայացվեցին նաև համաժողովի կազմակերպչական և լոգիստիկ նախապատրաստական աշխատանքները՝ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տրանսպորտային ապահովման, անվտանգության, պատվիրակությունների ընդունելության, գրանցման, հաղորդակցության և այլ կազմակերպչական ուղղություններով իրականացվող աշխատանքները։

Շնորհակալ եմ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին՝ շարունակական աջակցության, ակտիվ ներգրավվածության և կառուցողական համագործակցության համար»,- գրել է Մաթևոսյանը։

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել