Իրան

Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Սիրիայի ռազմական աղբյուրը, որի անունը չի նշվում, հերքել է, որ Հոմսի նահանգի հարավ-արևելքում գտնվող աթ-Թանֆ բազան թիրախավորվել կամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռազմական աղբյուրը նշել է Al Jazeera-ի հետ զրույցում։

Սիրիական աղբյուրն ընդգծել է, որ աթ-Թանֆ բազայում ամերիկյան ռազմական ներկայություն չկա։

Բացի այդ, սիրիական ռազմական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանը հարձակում է իրականացրել աթ-Թանֆի շրջակայքի ուղղությամբ, բայց չի հարվածել հենց բազային։ Աղբյուրը հայտնել է, որ զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր աթ-Թանֆում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի վրա հարձակման մասին։ Հարվածը կատարվել էր՝ ի պատասխան հուլիսի 15-ին Իրանշահրում ԱՄՆ օդային հարվածի ժամանակ արձանագրված զոհերի։

Միացյալ Նահանգները նախկինում հայտարարել էր, որ իր ռազմական ուժերը փետրվարին դուրս են բերվել աթ-Թանֆ բազայից՝ ավելի քան մեկ տասնամյակ այնտեղ տեղակայվելուց հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում