Եվրոպա

Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին

2 րոպեի ընթերցում

Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին

Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականը անդամակցել Եվրամիությանը, ուստի կփորձի մինչև ամռան վերջը բացել բանակցային բոլոր ուղիները Բրյուսելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ, իշխող Գործողության և համերաշխության կուսակցության (ԳՀԿ) առաջնորդ Իգոր Գրոսուն:

2025 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահ Մայա Սանդուն և նրա կառավարող Գործողության և համերաշխության կուսակցությունը խոստացել էին, որ Մոլդովան կանդամակցի ԵՄ-ին մինչև 2028 թվականը, թեև ավելի վաղ նպատակ էր դրվել հենց 2030 թվականը: ԳՀԿ-ի վերջին ծրագրում անդամակցության ժամկետներն անորոշ ժամանակով հետաձգել են:

«Մենք շարունակում ենք համոզել մեր եվրոպացի գործընկերներին, որ արժանի ենք բոլոր վեց բանակցային փուլերի բացմանը մինչև այս ամռան վերջը: Մենք շարունակում ենք կատարել պայմանները և օրենքներ ընդունել այնպես, կարծես արդեն ունենք պաշտոնական քաղաքական որոշում բոլոր փուլերը բացելու վերաբերյալ», - ասել է Գրոսուն «Մոլդովա 1» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով՝ Մոլդովան «Եվրամիության հետ բանակցությունները պետք է ավարտի 2028 թվականին, որպսզի  մինչև 2030 թվականը դառնա միության անդամ»: Գրոսուն նշել է, որ երկիրը պետք է բացի ևս չորս բանակցային կլաստեր, Քիշնևն արդեն սկսել է այդ գործընթացների տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում