Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են անձրևներ և կարկուտ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 13-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։

«Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ին ստվերում, ցերեկային ժամերին, կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, հուլիսի 15-ի հետ համեմատ, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 4-5 աստիճանով»,- ասել է նա։

Սուրենյանը նշել է, որ մինչև հուլիսի 14-ը Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան և հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ։

«Հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, ուշ երեկոյան ժամերին, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևան քաղաքի առանձին հատվածներում»,- հավելել է նա։

Հայերեն English Русский

Դպրոցական դասագրքերի համար ծնողները 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան

Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ

«Դպրոցական սնունդ» ծրագիրը փորձնական կներդրվի նաև Երևանի երկու դպրոցում

Չինաստանն անօրինական է համարում Իրանի պատճառով երկրի բանկերի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ