ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը վրացական հասարակության աչքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը շատ ցավալի է: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իջել է (ԱՄՆ կոնգրեսական) Ջո Ուիլսոնի մակարդակին: Դա շատ ողբերգական երևույթ է: Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», - ասել է Կոբախիձեն:

ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է հռչակագիր Վրաստանի վերաբերյալ: Փաստաթղթում ներառված է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձևը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եղել են խնդրահարույց, չեն արտացոլել ժողովրդի կամքը: Բացի այդ, փաստաթղթում Վրաստանին կրկին քննադատում են իբրև ժողովրդավարության բնագավառում գոյություն ունեցող խնդիրների,  հավաքների ազատության սահմանափակումների համար: Վրաստանի պատվիրակությունը մինչև քվեարկությունը լքել է նիստերի դահլիճն ի նշան բողոքի:

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար