Մարզեր

Շիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ

Շիրակի մարզում հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման և դրանց դեպքում արագ արձագանքումն ապահովելու նպատակով պատասխանատու գերատեսչությունները միավորում են ջանքերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, համապատասխան ծառայությունների համակարգված համագործակցության և բնակչության զգոնության բարձրացման հարցերը քննարկվել են ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում։

Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղի, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության ներկայացուցիչները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում հնարավոր անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները։

Մասնակիցներն առանձնակի կարևորել են բնակչության զգոնությունն ու հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ պատասխանատու վարքագիծը կարող է էապես նվազեցնել հրդեհների առաջացման վտանգը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, ապահովել օպերատիվ տեղեկատվության փոխանակումը և համատեղ ուժերով վերահսկել ու կանխարգելել հնարավոր հրդեհների առաջացումն ու տարածումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում