Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, «ԵՄ Կայուն էներգիա-2026» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում էր «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագիրը, տեղի են ունեցել երեք տասնյակից ավելի միջոցառումներ, նախաձեռնություններ, մրցույթներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուլիսի 8-ին Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «ԵՄ Կայուն էներգիա-2026»-ի շրջանակներում  անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը և ամփոփիչ միջոցառում, որին ներկա են եղել «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։

Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները և անհատներն իրենց աշխատանքները և պատրաստած նյութերը ներկայացրել են  Սևանի համայնքապետարան, որտեղ հանձնաժողովի կողմից և հավանումների արդյունքում ընտրվել են լավագույն աշխատանքները յոթ անվանակարգերում։

Լավագույն աշխատանքների հեղինակները ստացել են  մրցանակներ, հավաստագրեր, ակտիվ մասնակցություն ունեցած կազմակերպությունները, հաստատությունները, անհատները խրախուսվել են  շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից շնորհված  պատվոգրերը, շնորհակալագրերն ու նվերները հանձնել է  Սևանի համայնքապետարանի աշխատակազմնի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել  այս տարի անցկացված միջոցառումներին, մրցույթներին և նախաձեռնություններին, նշվել  նաև այն նորամուծությունները, որոնք նոր շունչ և թարմություն են հաղորդել  անցկացված միջոցառումներին:

Սևան համայնքի ղեկավարի պատվոգրին են արժանացել  «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը:

Համայնքի կողմից խորհրդանշական հուշանվերներ են ստացել  «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները:

«Այս տարի Սևան համայնքը ներկայացավ աննախադեպ թվով միջոցառումներով և նախաձեռնություններով, որի մասին նշեցին նաև «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի ներկայացուցիչները, միաժամանակ հայտնեցին, որ շուտով տեղի է ունենալու ազգային մրցանակաբաշխություն,որին ներկայացվել են Սևան համայնքի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված աշխատանքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres