Բուլղարիայում առաջարկել են արգելել 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը․ BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի խորհրդարանի GERB-UDF խմբակցությունը կներկայացնի օրինագիծ, որով նախատեսվում է արգելել 16 տարեկանից ցածր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)՝ վկայակոչելով GERB-UDF խմբակցության փոխնախագահ և առողջապահության հանձնաժողովի նախագահ Կոստադին Անգելովին։

«Մենք բոլորս գիտենք, որ սոցիալական ցանցերը վտանգավոր են։ Մենք նաև գիտենք, որ երբ ապրանքն անվճար է, օգտատերն է ապրանքը», - ասել է Անգելովը հուլիսի 9-ին։

Նա պնդել է, որ համացանցը երեխաների համար խաղահրապարակ չէ, և զգուշացրել է, որ անչափահասները կարող են ենթարկվել բռնության, ինքնավնասում պարունակող բովանդակության և վտանգավոր առցանց մարտահրավերների անգամ նախքան կարդալ սովորելը։

«Օրենսդրական նախագիծը նախատեսում է բջջային հավելվածի ստեղծում՝ օգտատերերի տարիքն այսպես կոչված թվային դրամապանակի միջոցով ստուգելու համար», - ասել է Անգելովը։

Նա նշել է, որ առաջարկը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությանը՝ ներդնելու Եվրոպական թվային ինքնության դրամապանակ։

Օրինագծի համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ ստեղծել ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է տեղադրի հավելվածը և հաստատի իր տարիքը։

«Երեխաներն այլևս չեն կարողանա ստել իրենց տարիքի մասին սոցիալական ցանցերում գրանցվելիս», - ասել է Անգելովը։

Նա պարզաբանել է, որ օրինագիծը Թվային փոխակերպման նախարարությանը կտա օրենքով սահմանված վերջնաժամկետ թվային դրամապանակը մշակելու համար: Համակարգը կկիրառվի բոլոր օգտատերերի համար, որոնք չեն կարողանա մուտք գործել սոցիալական ցանցեր՝ առանց հավելվածի միջոցով իրենց տարիքի ստուգման: Թվային դրամապանակը կապված կլինի Քաղաքացիական գրանցման և վարչական ծառայությունների գլխավոր վարչության տվյալների բազային։

Բացառություններ կլինեն Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված կրթական ծրագրերի համար: Արգելքը չի տարածվի Viber, Signal և WhatsApp հարթակների վրա։

Օրինագծում նշվում է, որ 16-ից 18 տարեկան երիտասարդներին թույլատրվելու է օգտագործել սոցիալական ցանցերը որոշակի սահմանափակումներով, այդ թվում՝ ժամը 23:00-ից մինչև 06:00-ն մուտք գործելու արգելքով և հարթակների կողմից օգտագործվող ալգորիթմների հետ կապված պահանջների դեպքում։

Անգելովն ընդգծել է, որ առաջարկվող օրենքի խախտումների համար տուգանքները կսկսվեն 50 000 եվրոյից։

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին