Աշխարհ

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս որոշված ​​չէ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», - Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Միացյալ Նահանգների հետ հնարավոր նոր անհամաձայնություններից խուսափելու համար մտադիր են հետաձգել Ալբանիայում կայանալիք գագաթնաժողովը, որը նախատեսված էր 2027 թվականին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում