Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հուլիսի 8-ին դեռևս կգտնվի Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության մի շարք շրջաններում կշարունակվեն ամպրոպային անձրևները, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Սակայն հուլիսի 9-10-ին եղանակային պայմանները կփոխվեն, և օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 8-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Միաժամանակ կշարունակվի հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կմնա կլիմայական նորմայից ցածր։

Հուլիսի 9-10-ին Հայաստանի տարածք հարավից կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի համեմատ կբարձրանա 6-8 աստիճանով»,– նշել է Սուրենյանը։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատյան դաշտում և Երևանում, որտեղ հուլիսի 10-11-ին օդը կտաքանա մինչև 36-37 աստիճան։

Հուլիսի 9-14-ը հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի առանձին շրջանները, որտեղ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև ամպրոպային անձրևներ։

Հայերեն Русский

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել