Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշել է, որ Ծառուկյանի  ընդունելությունների տանը կատարված խուզարկությունների ընթացքում  քնեցվել և կենդանաբանական այգի տեղափոխվել նաև այնտեղ պահվող կենդանիները, որոնք, ըստ խոսնակի, ունեցել են պահման լավագույն պայմանները: Կենդանիները քնեցվել են Բնապահպանության  տեսչական մարմնի աշխատակիցների կողմից:

Երևանի քաղաքապետարանը ևս թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

Նշվել է, որ կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո:

Քաղաքապետարանը նաև տեսանյութ է տարածել, որից երևում է, որ տեղափոխվող կենդանիներն առյուծներ են։

Իրավապահ մարմինները հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին սկսել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 հասցեներում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է