Չինաստանը Խաղաղ օվկիանոսում հրթիռ է փորձարկել. տարածաշրջանային երկրները քննադատել են արձակումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Խաղաղ օվկիանոսում ծովային տեղակայման հրթիռի փորձարկում է կատարել: Հրթիռն արձակվել է միջուկային սուզանավից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արձակումն ուղղված չէ որևէ երկրի դեմ, և տարածաշրջանի երկրները տեղեկացվել են դրա մասին: 

«Կարող եմ ձեզ ասել, որ սա սովորական ռազմական վարժանք էր։ Այն ուղղված չէր որևէ կոնկրետ երկրի կամ թիրախի դեմ, և համապատասխան երկրները նախապես տեղեկացվել էին: Այն անցկացվել է միջազգային իրավունքի և հաստատված միջազգային գործելակերպի համաձայն։ Համապատասխան մեկնարկային գործողությունն իրականացվել է անվտանգ, ստանդարտ և պրոֆեսիոնալ եղանակով ամբողջ ընթացքում», - Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Դիվանագետը հույս է հայտնել, որ համապատասխան երկրները չափազանց մեծ նշանակություն չեն տա հրթիռի արձակմանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Չինաստանը չի սպառնում տարածաշրջանում և աշխարհում որևէ երկրի: Նրա խոսքով՝ հրթիռի փորձակումը Պեկինի ինքնիշխան իրավունքն է:

Reuters-ի հաղորդմամբ՝ փորձարկումը քննադատության է արժանացել Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից:

Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը Չինաստանի կողմից հրթիռի արձակումը բնութագրել է որպես «ապակառուցողական» տարածաշրջանի համար:

Փորձարկումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Ավստրալիան և Ֆիջին կնքել են պաշտպանական խոշոր դաշինք, որով երկու երկրները պարտավորվում են հարձակման ենթարկվելու դեպքում օգնության հասնել միմյանց:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին