Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանման մասին «Ֆեսյբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Եկատերինբուրգ»,– գրել է ՀՀ վարչապետը՝ կից տարածելով նաև ժամանման տեսանյութը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում