Մարզեր

Մեծ Սարիարում հիմնվել է շուրջ 100 հեկտար նոր անտառ

1 րոպեի ընթերցում

Մեծ Սարիարում հիմնվել է շուրջ 100 հեկտար նոր անտառ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրում բնությունը նոր շունչ է ստանում։ «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տարածքում իրականացվում է լայնածավալ անտառապատման ծրագիր, որի շրջանակում արդեն իսկ հիմնվել է շուրջ 100 հեկտար նոր անտառ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ծրագրի հիմնական նպատակն է ավելի քան 400 հազար ծառի տնկմամբ ձևավորել նոր կանաչ գոտիներ և էականորեն նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։

Նախաձեռնությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի ոչ միայն անտառածածկույթի ընդլայնման, այլև տարածաշրջանի էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից։ «Ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն բարելավվում են տեղի արոտավայրերը, նվազում է հողերի էրոզիայի (հողատարման) վտանգը, բարձրանում է տարածքի բնապահպանական կայունությունը, ինչպես նաև առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում համայնքային տնտեսության զարգացման համար»,-նշեցին համայնքապետարանից՝ հավելելով, որ  ծրագրի հաջող ընթացքի և արդյունավետության ապահովման գործում ակտիվ մասնակցում է նաև Ախուրյանի համայնքապետարանը՝ ի նպաստ համայնքի կանաչ, էկոլոգիապես մաքուր ու կայուն ապագայի կերտման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում