Ադրբեջան

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է մի շարք առանցքային ուղղություններով Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նույնպես այստեղ եմ՝ ԵՄ և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու համար։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգետիկայից մինչև տնտեսություն»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կանցկացնի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հուլիսի 2-ին Ֆոն դեր Լայենը ժամանելու է Հայաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում