Իրավունք

Հայաստանը վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարն ամրապնդող մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել․ Հաննա Յունկեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարն ամրապնդող մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել․ Հաննա Յունկեր

Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության ղեկավար Հաննա Յունկերի բնորոշմամբ՝ Հայաստանը վերջին տարիներին ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներն ամրապնդելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաննա Յունկերն այդ մասին ասել է Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

ԵԽ պաշտոնյան պատահական չի համարել այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին տարիներին հյուրընկալում է այս համաժողովը, քանի որ ՀՀ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրում արդարության, արդարադատության հաստատմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին։  

«Հայաստանը ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակները ամրապնդելու համար, ինչպես արտացոլված է GRECO-ի (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խումբ) և այլ կառույցների զեկույցներում։ Դրանցում ճանաչվել են Հայաստանի առաջընթացը և շարունակական ջանքերը՝ միաժամանակ մշակելով առաջարկություններ, որոնք ուղղված են ինստիտուտների ամրապնդմանը»,-ընդգծել է Հաննա Յունկերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում