Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’ֆլահերթիի հետ:

«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Անդրադարձել են Ղարաբաղի հայ փախստականների կարիքների երկարաժամկետ հասցեագրմանն ուղղված ծրագրերին, և այս համատեքստում ընդգծվել է դրանց շարունակականության ապահովման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա հումանիտար բնույթի հարցերի հասցեագրման կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում