ԵԽ նախագահն Իրանին հորդորել է դադարեցնել հարվածները հարևան երկրների ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպմանը նա կոչ է արել Իրանին դադարեցնել հարևանների ուղղությամբ հարվածները։
«Անկեղծ և բովանդակալից քննարկում ունեցա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ընդգծեցի, որ երկխոսությունը հակամարտությունները լուծելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է։ Կոչ արեցի դադարեցնել Իրանի հարվածները հարևան երկրների ուղղությամբ և ամբողջությամբ վերականգնել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Կոչ արեցի Իրանին վերսկսել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», - հանդիպման մասին X-ում գրել է Կոշտան։
Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել շարունակվող բոլոր դիվանագիտական ջանքերին։
Frank and substantial discussion with President @drpezeshkian of Iran.
— António Costa (@eucopresident) September 23, 2026
I stressed that dialogue is the only way to resolve conflicts and to ensure lasting peace across the region.
I called for an end to Iran’s strikes against its neighbours and the full restoration of… pic.twitter.com/WpxDLPqYkE