Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի
1 րոպեի ընթերցում

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա պետական ծրագրով Շիրակի մարզից հերթական խումբն է մեկնել հանգստանալու։ Հանքավանի «Արագած» ճամբարում այս տարի իր հանգիստը կանցկացնի շուրջ 300 շիրակցի դպրոցական։
Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով՝ 10-ական օր տևողությամբ: Արդեն ճամբար է մեկնել երեխաների երկրորդ հերթափոխը՝ 105 դպրոցական։
ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել է սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխա։