ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին

2 րոպեի ընթերցում

Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտքաին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանում այս տարի կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողոովին՝ շեշտելով վերջինիս անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և առաջին գլոբալ վերանայման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման, կայուն զարգացման և իրավունքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հարցում։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարը՝ որպես կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործման առանցքային բաղադրիչ։

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու ներառական և արդյունքահեն քննարկումներ, որոնք միտված կլինեն միջազգային համագործակցության ամրապնդմանը և կենսաբազմազանության պաշտպանության գործում քրեական արդարադատության ինստիտուտների դերի ամրապնդմանը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև COP17-ի շրջանակներում և դրան ընդառաջ Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվելիք միջոցառումները՝ ուղղված շրջակա միջավայրի և քրեական արդարադատության համայնքների միջև առավել սերտ համագործակցության խթանմանը։

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է, որը պահանջում է քաղաքական կամք, արդյունավետ իրագործում և հավաքական պատասխանատվություն՝ համատեղ հանձնառությունները շոշափելի քայլերի վերածելու համար։

Հայերեն English Español Русский

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից