Իրան

Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Թեհրանը և Դոհան համաձայնության են եկել Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ակտիվներից 6 միլիարդ դոլարը ապասառեցնելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլար կապասառեցվի և կվերադարձվի երկրին: Նաև շարունակվում է այդ միջոցների մնացած մասի վերադարձման շուրջ անհրաժեշտ աշխատանքը», - մեջբերել է Իրանի նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

Հունիսի 20-ին The Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները և Կատարն աշխատում են իրանական սառեցված ակտիվների մի մասի՝ Իրանի կողմից օգտագործման մեխանիզմի վրա՝ հումանիտար ապրանքների ձեռքբերման համար: Պարբերականը նույնպես հայտնել էր, որ սկզբում Թեհրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում պահվող ակտիվներից 6 միլիարդ դոլարի:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում